Русскийя язык

Русский язык д.з

Упражнение 1.

1. Он сидел за столом и . . . . (дремал — задремал) 2. Она разговаривала со мной и . . .
на компьютере. (печатала — напечатала) 3 . Она разговаривала со мной и . . . на компьютере текст. (печатала — напечатала) 4. Пока она разговаривала со мной, она . . . на компьютере какой-то текст. (печатала — напечатала) 5. Извини, я вчера . . . и . . . тебя! (горячился– погорячился) (обижал — обидел) 6. Ты не знаешь, где моя тетрадь? Я её . . . сюда.(клал — положил) 7. Спасибо, что ты меня . . . , уже давно пора вставать! (будил — разбудил) 8. Он вчера нас здорово . . . ! (веселил — развеселил) 9. Вчера ты очень . . . на меня? ( сердилась — рассердилась) 10. Ты со мной . . . ? (здоровался — поздоровался) 1 1. Он . . . в снег и лежит. (падал — упал) 12. Он . . . ручку на пол и не заметил. (ронял — уронил)13. Вечером он . . . деньги. (считал — сосчитал) 14. Свеча . . . на столе. (горела — сгорела)
Упражнение 2.  Выберите правильный вариант.

1. Вчера вечером он . . . падежи. (повторял — повторил) 2. Он не . . . от темы выступления. (отклонялся — отклонился) 3. Она . . . меня в аэропорту. (встречала — встретила)4. Её слова меня просто . . . . (изумляли — изумили) 5. Он . . . к новому сотруднику. (присматривался- присмотрелся) 6. Он легко . . . к новым условиям. (приспосабливался приспособился) 7. Зачем он . . . перед ней? (унижался — унизился) 8. Вы . . . участие в конференции? (подтверждали — подтвердили) 9. Этого я тебе не . . . . (разрешал — разрешил) 10. Отец . . . сына к порядку. (приучал — приучил) 1 1 . Он . . . план действий. (обдумывал– обдумал) 12. Он . . . ей в любви. (признавался — признался) 13. Вчера мы . . . об этом.(договаривались — договорились)

Հայոց լեզու

Հայոց լեզու

Տրված բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով։

Գիտական ենթադրություն(Վարկած)

Փայտագործ վարպետ(Ատաղձագործշ)

Դանակի սուր կողմը(Շեղբ)

Գինի մատուցող(Մատռվակ)

Հատիկեղենի կույտ(Ընդեղեն)

Արջի բույն(Որջ)

Գլխի մազերը թափված(Ճաղատ)

Բարի լուր(Ավետիս)

Լուսնի մանգաղը(Մահիկ)

Մետաղե պաշտպանիչ գլխարկ (Սաղավարտ)

Գազանի բերան(Երախ)

Մեղուների խումբ(Պարս)

Ձկների խումբ(Վտառ)

Հայրենիքից արտաքսված(Վտարանդի)

Վայրի խոզ(Վարազ)

Վատ լուր հաղորդող(Գուժկան)

Տաք այրող քամի(Սամում)

Քաղաքամերձ բնակավայր (արվարձան)

Ոչ դեմ և ոչ կողմ(Ձեռնպահ)

Հայոց լեզու

Հայոց լեզու

Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ:

Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, (ամենակուլ)) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, (տխուր), թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
Երեկո էր, երբ իշխանը իր զորքերով մտավ այդ (անծանոթ, գեղատեսիլ, (հեքիաթ)) աշխարհը:
((Տխուր), թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Ջրի ափին ինձ է նայում (ծաղկած, բուրավետ, (արբած)) դաղձը:
Անտրտունջ է (բարձր, (դալար), լալկան) ուռին` կանգնած առվի եզրին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, (վշտահար)) երեկոն էր իմ սրտում:

Ընդգծիր 5 բառակապակցություն, որոնց առաջին բառը տվյալ դեպքում փոխաբերական իմաստ ունի:

  1. (Թթու դեմք),( կծու արտահայտություն), խաղաղ ծով, (քար անտարբերություն), սև կակաչ, միամիտ հայացք, (խոր լռություն), (սև սիրտ), վերջին կետ, փայլուն մակերես:
    2. Սառը ջուր, (ծանր խոսք), խոր փոս, (ծով համբերություն), բախտի խաղ, (բաց սիրտ), (չար աչք), մաքուր թուղթ, (գորշ կյանք):
Քիմիա

Քիմիա

1)Բովանդակությունը՝ Օքսիդներ դասակարգումը, ստացումը, հատկությունները

Առաջադրանքներ. հետևյալ օքսիդները՝ K2O, SO2, N2O3, CaO, P2O5, Al2O3, SO3, N2O5, ZnO,  CO, N2O, CO2, SiO2, MgO,  Na2O,  Fe2O3

  • դասակարգել` հիմնային, թթվային, երկդիմի, անտարբեր  օքսիդների:
  • որոշել տարրերի օքսիդացման աստիճանները
  • գրել բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի  կամ  թթուների բանաձևերը
  • գրել  օքսիդների հնարավոր փոխազդեցության ռեակցիաների  հավասարումները ջրի, թթուների, հիմքերի հետ:

Դասագրքից սովորեք ՙՙԱնօրգանական նյութերն  և դրանց  դասակարգումը  և օքսիդները                                               (11-ից 16 էջերը) և  կատարեք 12  և  18  էջերի առաջադրանքները

Հարցեր և վարժություններ

1. Ի՞նչ փորձերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ նատրիումի նիտրատի (NaNO3) և կալիումի ֆտորիդի (KF) ջրային լուծույթներն էլեկտրական հոսանք են հաղորդում:

2. Ըստ հաղորդականության` ինչպե՞ս են դասակարգվում ջրում լուծելի նյութերը:

3. Ո՞ր նյութերն են համարվում էլեկտրոլիտներ: Առաջարկե’ք էլեկտրոլիտների նվազագույնը երեք օրինակ:

Էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում (II կարգի հաղորդիչներ), օրինակ` թթուները, հիմքերը և աղերը:

4. Ո՞ր նյութերն են համարվում ոչ էլեկտրոլիտներ: Առաջարկե’ք ոչ էլեկտրոլիտների նվազագույնը երեք օրինակ:

Ոչ էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում, օրինակ` օրգանական միացությունների մեծ մասը, ինչպես նաև` մի շարք անօրգանական նյութեր՝ թթվածինը (O2), ազոտը (N2), ազոտի (I) օքսիդը (N2O) և այլն:

5. Ջրում լուծել են հետևյալ գազերը` ֆտորաջրածին (HF), թթվածին (O2), ազոտ (N2), ծծմբի (IV) օքսիդ (SO2): Թվարկված գազերից որի՞ լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում:

  • (HF)

6. Պինդ վիճակում գտնվող հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար էլեկտրական հոսանքի հաղորդիչներն ու ոչ հաղորդիչները՝ պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

  • կալցիումի ֆտորիդ-ոչ հաղորդիչ
  • կալիումի բրոմիդ-հաղորդիչ
  • նատրիումի հիդրոքսիդ-հաղորդիչ
  • երկաթ-որ հաղորդիչ
Պատմություն

Կրասոսի արշավանքները

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

english

English

This Man run faster than you.
This Man run fastest.
I sing slower than you.
I sing slowest.
Your game is funnyer than my life
Your game is funnyest in my life.
Anna’s life is more than Kai’s.
Anna’s life is the most amodern.
Your hat is more old-fashion than Sara’s.
Your hat is the most old-fashion.
Last day is more colorful than Sunday.
Last day is the most colorfull.
I’m more attentive than your brother.
I’m the most attentive.
His shirt is lighter than ours.
His shirt is lightest.
Yesterday sky is darker.
Yesterday sky is darkest.
Their lives are brighter than yours.
Their lives are brightest.
Alice is smarter than her boyfriend.
Alice is smartest.
Red book is more boring than Blue.
Red book is the most boring.
She is more popular singer than another singers.
She is the most popular singer.
This song is more historical than yours.
This song is the most historical.
Right way is straighter than Left.
Right way is straightest.
Lucas is uglyer than Kris.
Lucas is uglyest.

Գրականություն

Ինչպե՞ս դարձա սեբաստացի

Ես մինչև չորորդ դասարան,սովորելով հանրակրթական դպրոցում, բազմիցս լսել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին՝թե հեռուստատեսությամբ, թե շրջապատող մարդկանցից: Չնայած բազմաթիվ բացասական արձագանքգների, ես տեղափոխվեցի Կրթահամալիր: Սկզբում անսովոր էր միջավայրը, սակայն բավականին հետաքրքիր: Ամեն օր ես ինձ համար բացահայտում էի նորանոր բաներ: Մեդիակրթությունը բավականին մատչելի է: Ինձ դուր եկավ այն, որ առաջին օրը երբ ես եկա Կրթահամալիր, ինձ ասացին «Մեր դպրոցը թույլ է տալիս այն մարդկանց, որնք ուզում են լինել՝երաժիշտ,արվեստագետ,մարզիկ, չծանրաբեռնվել այլ առարկաներով այնպես, որ նրանք չհասցնեն զբաղվել իրենց մասնագիտությամբ»: Նաև գոյություն ունի ընտրության հնարավորություն մարդկանց համար, որպեսզի նրանց հետաքրքրող առարկաներին մոտիկից ծանոթանալ հետագայում ավելի հեշտ գտնել համապատասխան մասնագիտություն: Սովորողները շփվում են բնության հետ։ Երբեք չեմ փոշմանել, որ դարձել եմ Սեբաստացի:

Պատմություն

Հին Երևան

Խորհրդային գաղափարախոսական մեքենան ամեն ինչ արել է, որպեսզի հին Երեւանի մասին հիշողություններ չպահպանվեն: Չկան ժամանակների շուքը կրող փողոցներ, ճարտարապետական հուշարձաններ եւ, ամենակարեւորը’ անուններ, որ կապված են այդ կառույցների հետ: Եւ դա արվում էր համայն հայության համար միանգամայն նոր մայրաքաղաք ստեղծելու հավակնությամբ: Իսկ մինչ այդ, Երեւանը նեղ, ծուռումուռ ու փոշոտ փողոցներով, իրար գլխի լցված շուկաներով ու խանութներով բնակավայր էր, որը դժվար էր նույնիսկ քաղաք անվանել: Համենայնդեպս, այսպես էր ներկայացվում: Որպեսզի հին Երեւանի մասին պատմող ոչ մի բան չլիներ, նրա պատմությունը հաճախ ջնջվում էր: Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելուց հետո նրա տեղում կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, Գեթսեմանի մատուռի տեղում’ Օպերայի շենքը, Մլեր գերեզմանատան ու մատուռի տեղում’ Պանթեոնը: Պողոս-Պետրոս եկեղեցի Գեթսեմանի մատուռ Մլեր գերեզմանատուն ու մատուռ Վերջին վեց տարիներին Երեւանում սկսված քաղաքաշինական գործընթացը կրկին սկսեց ոչնչացնել մայրաքաղաքի պատմամշակութային շերտերը: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանն այսպես է բացատրում. «Յուրաքանչյուր քաղաք քաղաք է այնքանով, որքանով մի քանի մշակութային շերտ ունի, որոնք քաղաքաշինորեն համադրված են:

Ֆիզիկա

Ֆիզիկա «Էլեկտրական հոսանք»

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների: Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։ Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։ Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր: Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի: Որոշ կենցաղային սարքերի, օրինակձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են գալվանական տարրեր, ավտոմեքենաներում կուտակիչներ: Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ: Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական « + » և բացասական « – »: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի « + » բևեռը համընկնի սարքի « + » բևեռին, իսկ աղբյուրի « – » բևեռը սարքի « – » բևեռին: Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա: Օրինակ Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից: Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ: