Մաթեմատիկա

Ճամբարային յոթերորդ օր

 

Հունվարի էև 17-ը  իմ առաջին ճամբարային  օրն էր: Երկար բացակայությունից հետո կարոտել էի ընկերներիս: Հանդիպեցի բոլորին և ընկերներիս հետ միացա ընկեր Լուսինեի ջոկատին: Առավոտյան մենք բառախաղ խաղացինք, որի արդյունքում ևս մի ճարտարապետի անուն սովորեցինք` Ջիմ Թորոսյան:  Ընկեր Լուսինեն մեզ հանձնարարեց տեղեկություններ հավաքել Ճարտարապետի մասին: Խոսեցինք Ալեքսանդր Թամանյանի մասին և որոշեցին այցելել իր թանգարանը: Վերջում սովորեցինք կոորդինատայինն առանցքի մասին, որի վրա կետերը գտնելով պատկերեցինք կենգուրու:
Երկրորդ կեսին խաղեր խաղացինք Ընկեր Տաթևի ջոկատի սովորողների հետ: Հետո մարմարյա դահլիճում համերգ էր մեր փոքրիկ ընկերների մասնակցությամբ:
Օրը ավարտեցինք Գեղարվեստ այցելությամբ: Գիտագործական հավաք էր: Ընկեր Հասմիկը  ներկայացրեց Ձայնադարանի և իրենց կատարած աշխատանքների մասին: Տիար Բլեյանը, ընկեր Հասմիկը և իրենց թիմը ցանկանում են հայկական երաժշտությունը սովորեցնել մեզ և այնպես անել, որ մենք այն մեր ընտանիքներ տանենք, ու տարածենք հարազատների մեջ:
Նրանք շատ հետաքրքիր նյութ ներկայացրեցին մեզ:
Շնորհակալություն հետաքրքիր օրը նվիրելու համար:

Оставьте комментарий