Մայրենի

Վիլիամ Սարոյան-Նարինջները

Վիլյամ Սարոյանի նախագծի շրջանակներում ըթերցեցի<<Նարինջները>> պատմվածքը: Շատ հուզիչ պատմվածք էր:Գլխավոր հերոսը Լյուկն է:Նա որբ էր և ապրում էր հորեղբոր ընտանիքում: Լյուկը չուներ այն անհոգ մանկությունը, որը ունեք մենք` մանուկներս: Նրան վիճակված էր ապրել հորեղբոր անհաշտ ընտանիքում: <<Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները>>-ասում էր հորեղբայրը:

Բայց ինչպես կարող էր ժպտալ, երբ հոգում խորը տխրություն կար: Ողջ օրը փողոցում կանգնած` ականատես էր լինում մարդկանց անտարբերությանը: Երանի կարողանար վաճառել գոնե երկու նարինջ:

<< Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…>>:

Չլինենք անտարբեր,որպեսզի մանուկների աշխարհը չխավարի:

Оставьте комментарий